Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կյուրեղյանների մոր գործը ևս կարճվեց

16:25, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Կյուրեղյանների մոր գործը ևս կարճվեց
     «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրն` Արմենակ Կյուրեղյանը տեղեկացրեց, որ իր կնոջ՝ Նվարդ Բիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: «Քրեական գործը կարճվել է, այլևս կնոջս որևէ բանի մեջ չեն մեղադրում»,- ասաց Կյուրեղյանը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կյուրեղյանների մորը բերման են ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով: «Հուլիսի 17-ին, երբ մեզ բերման էին ենթարկել, Նվարդի պայուսակի մեջ իբր դանակ է եղել: 60 տարեկան կնոջը մեղադրում են այն բանի համար, որ մոտը սառը զենք է պահել և այդ սառը զենքով պետք է հարձակվեր ոստիկանների վրա: Այնինչ այդ սառը զենքը ոստիկաններն են նրա պայուսակը գցել»,- մանրամասնել էր Կյուրեղյանը:
2606 | 0
Facebook