Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախագահը պետք է իրավիճակը շտկելու շտապ քայլեր ձեռնարկի». Հրանտ Բագրատյան

15:45, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
«Նախագահը պետք է իրավիճակը շտկելու շտապ քայլեր ձեռնարկի». Հրանտ Բագրատյան
     «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, խորը ճգնաժամի արդյունք է: Առանձին թեմա է Սասնա ծռերի գործողությունները գնահատելը, բայց հիմա նոր թեմա է առաջացել. մարդիկ դուրս են գալիս փողոց` պահանջելու իրենց իրավունքները, շտկելու` ցածր որակով կառավարվող պետությունը, ու ինձ զայրացնում է մարդկանց բերման ենթարկելն ու ձերբակալությունները: Չէ որ հենց այդ նույն իշխանության քաղաքականության պատճառով է սա ձևավորվել: Պետք է նստեն, խոսեն քաղաքական ուժերի հետ: ՀՀ նախագահը պետք է իր մոտ հրավիրի ու խոսակցություն բացի քաղաքական իրավիճակի մասին` ինչպես շտկել սա: Ժամանակ քիչ ունենք, առջևում դաժան պատերազմ է, պետք է համախմբվենք, այլապես կորցնելու են Արցախն ու ամեն ինչ»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
6741 | 5
Facebook