Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանություն կոչվածից ոչ մի լավ բան չեմ սպասում՝ նրանք ամեն ինչ պղծել ու քայքայել են և էլի կանեն». Աշոտ Ադամյան

19:05, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«Իշխանություն կոչվածից ոչ մի լավ բան չեմ սպասում՝ նրանք ամեն ինչ պղծել ու քայքայել են և էլի կանեն». Աշոտ Ադամյան
     Խորենացի փողոցում կատարվող գործողությունների ու դրանց հանգուցալուծման մասին MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ: Նրա կարծիքով՝ տղաների ընդվզումը վաղուց սպասված մի քայլ էր, որի մասին շատերն էին խոսում:
     «Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում տղաների արարքին և նրանց զսպված ու պետականանպաստ դիրքորոշմանն ու քայլերին։ Իշխանություն կոչվածից ոչ մի լավ բան չեմ սպասում՝ նրանք ամեն ինչ պղծել ու քայքայել են և էլի կանեն․․․ ամեն վայրկյան ընդվզած Ժողովուրդը պետք է զգոնություն դրսևորի, որ չընկնի սադրանքների ծուղակի մեջ։ Հիմա ոհմակը վիրավոր է ու պատրաստ է գնալ ամեն ինչի․․․ դրանից պաշտպանվելու ամենացանկալի բանը միասնականությունն է...»,- նշեց դերասանը:
6690 | 5
Facebook