Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՄԻՊ-ն իրավասու չէ «Սասնա ծռեր» խմբի սննդի հարցը կարգավորել». Զ. Եգանյան

14:25, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«ՄԻՊ-ն իրավասու չէ «Սասնա ծռեր» խմբի սննդի հարցը կարգավորել». Զ. Եգանյան
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խորենացի փողոցում քաղաքացիները սնունդ են բերում, որպեսզի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձի ՊՊԾ գնդի տարածք հասցնել այն: «Դեռևս սնունդ ներս տանել մեզ չի հաջողվել, ոստիկանները չեն թույլատրում: Այս ձևով փորձում են նրանց սննդազուրկ անել»,- ասաց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներից Կարեն Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք հացադուլ են անելու. «Մենք պետք է հայտարարենք համազգային հացադուլ և գործադուլ, այսպիսով գուցե վախենան և թույլ տան սնունդ փոխանցել»,- ասաց մեր զրուցակիցը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը «Սասնա ծռերին» սնունդով ապահովելու հարցում։ Նա տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի գործառույթների մեջ չի մտնում ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների սննդի ապահովման հարցի լուծումը: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավիճակի սահմաններում: Պաշտպանի՝ օրենքում ամրագրված լիազորությունների շրջանակը սպառիչ է և դրանց թվում նման իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ միջոցառումներին միջամտության որևէ հնարավորություն նախատեսված չէ: Հուլիսի 17-ից իրադարձություններին հետևում են, այցելում են անձանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու վայրեր, բժշկական հաստատություններ, հիմքերի առկայության դեպքում ոստիկանության ծառայողների պատասխանատվության ենթարկելու հարց են բարձրացում»,- տեղեկացրեց Եգանյանը:
3011 | 2
Facebook