Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հանուն ապագա երեխայի, մի կերեք նրբերշիկ. զգուշացնում են մասնագետները

20:10, ուրբաթ, 15 հուլիսի, 2016 թ.
Հանուն ապագա երեխայի, մի կերեք նրբերշիկ. զգուշացնում են մասնագետները

Ամերիկացի բժիշկները հերթական անգամ ահազանգում են՝ դադարեք ուտել նրբերշիկ և դրանք ուտեցնել ձեր երեխաներին:

Կասկած չկա, որ նրբերշիկն այսօր աշխարհում առավել տարածված ուտելիքներից մեկն է: Այն, որ այս ուտելիքը շատ վտանգավոր է առողջության համար, հայտնի բոլորին, անգամ այն պարբերաբար օգտագործողներին, սակայն նոր հետազոտությունն առավել վտանգավոր պատկեր է ի հայտ բերել: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամսական ավելի քան 10 նրբերշիկ ուտող երեխաների օրգանիզմը 9 անգամ ավելի շատ է հակված մանկական սպիտակարյունության առաջացմանը: Բացի այդ, այն մայրերն, ովքեր հղիության ընթացքում ուտում են թեկուզ շաբաթական մեկ հոթ-դոգ, ավելացնում են իրենց երեխայի մոտ գլխուղեղի ուռուցքի առաջացման հավանականությունը հասուն տարիքում:

Ավելին, անգամ այն հայրերն, ովքեր շատ են օգտագործում նրբերշիկ բեղմնավորմանը նախորդող ժամանակահատվածում, նույնպես ավելացնում են իրենց ապագա երեխաների մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Այս ամենի պատճառը «նիտրատներ» կոչվող հավելանյութերն են: Դրանք ավելացնում են բոտուլիզմի դեմ պայքարելու համար: Սակայն եփելու ընթացքում նրբերշիկներում առկա նիտրատները քիմիական ռեակցիայի մեջ են մտնում ամինների հետ, որոնք առկա են ցանկացած մսի մեջ: Արդյունքում ձևավորվում է խիստ կոնցերագեն, քաղցկեղածին նյութ՝ N-նիտրոզո:

Հետազոտության հեղինակները կոչ են անում ոչ միայն ամբողջովին հանել նրբերշիկն ընտանեկան սննդակարգից, այլև պայքարել, որպեսզի դրանց օգտագործումը կանխվի մանկապարտեզներում և դպրոցներում:

35901 | 3
Facebook