Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանություններից պահանջելու ենք` առանց Արցախի չնստել բանակցությունների սեղանի շուրջ». Լարիսա Ալավերդյան

14:35, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
«Իշխանություններից պահանջելու ենք` առանց Արցախի չնստել բանակցությունների սեղանի շուրջ». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի հետ միասին մտադիր են ստեղծել երեք մասից բաղկացած մի փաստաթուղթ, որի առաջին մասով իրենք փաստաթղթի վտանգներն են հիշեցնելու ՀՀ իշխանություններին, երկրորդով ԵԱՀԿ Մինսկի խմբին և երրորդով՝ ժողովրդին: «ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելու ենք վերջ դնել խճճված վիճակին, իշխանություններից պահանջելու ենք առանց Արցախի չնստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ահա ժողովրդին հարցնելու ենք՝ արդյո՞ք համաձայն է մեր գործողություններին»: Ալավերդյանի խոսքով` իրենք հակամարտության կարգավորվման կողմերին կոչ են անելու հրաժարվել ԼՂՀ հիմնախնդիրը երկիմաստ ընկալելու և մատուցելու բոլոր եզրերից. «ԼՂՀ հակամարտության հարցում թե՛ ՀՀ իշխանությունների, և թե՛ միջազգային հանրության լուռ պահվածքը նրանց ակամայից հանցակից է դարձնում ադրբեջանական ագրեսիային:Հայաստանը դեռ տարիներ առաջ չպետք է թույլ տար բանակցային գործընթացից դուրս մղել ԼՂՀ-ին: Այն օրը, երբ Արցախը դուրս բերվեց բանակցային գործընթացից, Հայաստանն ուղղակի չպետք է նստեր բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է բանախոսը:

4765 | 0
Facebook