Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՔԿՀ-ներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ». Ռոբերտ Ռևազյան

15:20, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«ՔԿՀ-ներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ». Ռոբերտ Ռևազյան

Այսօր «Մեդիա կենտրոնում»` «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանը նշել է, որ Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումները հիմնականում անհատական բնույթ ունեն:

Դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը, որը հետազոտություններ է իրականացրել Հայաստանում գործող մի շարք ՔԿՀ-ներում, նշել է, որ մի շարք ՔԿՀ-ներում` Նուբարաշենում, Արմավիրում, Աբովյանում, Վարդաշենում, Երևանում, Կոշում, և դատապարտյալների հիվանդանոցում, խնդիրների մեծ մասը բուժսպասարկման են վերաբերել:

Իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանն էլ հավելել է, որ ՔԿՀ-ներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ. «Ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ միջանձնային հարաբերությունները: Այնտեղ գործում են ոչ թե իրավական ակտերն ու նորմերը, այլ չգրված քրեական օրենքները: Այդ օրենքների պատճառով էլ դատապարտյալներից շատերը վախենում են բողոքել իրենց խցիկից կամ վարչակազմից»:

2726 | 0
Facebook