Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչ է նշանակում «համեստ լինել» և ինչ ունենք սովորելու Հռոմի պապից. «Առավոտ»

10:00, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Ինչ է նշանակում «համեստ լինել» և ինչ ունենք սովորելու Հռոմի պապից. «Առավոտ»

«Այն միաբանությունը, որին պատկանում է Հռոմի ներկայիս պապը, քարոզում է համեստ կենցաղավարությունը: Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ եղել են պապեր և կարդինալներ, որոնք թեև ճոխություն չեն քարոզել, բայց ապրել են այնպիսի կյանքով, որ անգամ ներկայիս հայաստանցի օլիգարխները նրանց կնախանձեին: Վերջերս Հայաստան եկած կաթոլիկ քահանայապետը մի առիթով ասել է, որ եկեղեցին պետք է ծառայի նախևառաջ աղքատներին, թույլերին, հիվանդներին, ծերերին, ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցողներին: Կարծում եմ՝ դա միաբանության կամ որևէ քրիստոնեական ուղղությունից բխող տեսակետ չէ՝ դա սկզբունք է, որը բխում է ավետարանական ճշմարտություններից:

Չգիտեմ, գուցե սխալվում եմ՝ աստվածաբան չեն: Փոխարենն ակնհայտ է, որ ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին », նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին, որովհետև իրենք՝ բարձրաստիճան հոգևորականները, հենց այդ «լավ տղերքի» դասից են: Եվ մեր աշխարհիկ ու հոգևոր «պետերը» մտքում գուցե ծիծաղում են Ֆրանցիսկոս պապի վրա: Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույն կերպ է վարվում:

Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգևորականների և ոչ այնքան կենցաղի մասին, որք ՄԵՐ մասին: Իսկ մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք: Երբեմն կարելի է լսել՝ «թող վերնախավը մտածի, մենք նորմալ մարդիկ ենք»: Համաձայն չեմ, անձամբ ինձ այնքան կատարյալ չեմ համարում, որ Հռոմի պապից սովորելու բան չունենամ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

2783 | 1
Facebook