Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարա՞նք օրենքի վերջում գրենք` «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ». Փաշինյանն` Ընտրական օրենսգրքի մասին

13:30, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
«Կարա՞նք օրենքի վերջում գրենք` «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ». Փաշինյանն` Ընտրական օրենսգրքի մասին
     ԱԺ-ն քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որի ժամանակ հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գլխավոր խնդիրը ֆինանսավորումն է:
     ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց վերջինի հայտարարությունները, ըստ որի`իշխանության նպատակն է բարձրացնել հանրության վստահությունը: Փաշինյանը հիշեցրեց նաև Հարությունյանի հավելումը, այն է` «եթե, իհարկե, դոնոր կազմակերպությունները փողը տան»:
     «Ինչ է ստացվում, եթե փողը չտան, չենք բարձրացնի հանրության վստահությունը: Ձեր մտքերին հետևելով ինձ մոտ հարց է ծագում` իսկ եթե ԵՄ-ն մի երկու միլիոն ավելի տա, կարա՞նք օրենքի վերջում գրենք «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»»:
     Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Վերջին մասը Ձեր անձնական օրինակի վրա կավելացնեք, երբ ստանաք քվեարկած օրենսգիրքը: Երկու միլիոնն էլ կարող եք վերցնել Ձեզ»:
    
     Հիշեցնենք, ըստ Հարությունյանի, փոփոխությունների մի մասը կարող է անմիջապես ուժի մեջ մտնել և չի պահանջում ֆինանսական ռեսուրսներ, իսկ մյուս մասը կապված է ֆինանսավորման հետ, խոսքը` տեսանկարահանման և նույնականացման քարտերին վերաբերող դրույթի մասին է, ինչի համար անհրաժեշտ է 16 մլն դոլար:
3312 | 0
Facebook