Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վանաձորում արդեն ընտրակաշա՞ռք է բաժանվում. «ՀԺ»

10:00, չորեքշաբթի, 01 հունիսի, 2016 թ.
Վանաձորում արդեն ընտրակաշա՞ռք է բաժանվում. «ՀԺ»

««Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա շրջանառվել Է, բայց այս պահին կուսակցության վերջնական որոշում չկա: Ինձ թվում Է, որ մոտ օրերս պարզ կլինի»,֊ երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք ի՞նքն Է լինելու Հանրապետական կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուն։ Շոջանաովող տեղեկությունների համաձայն. Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանն Է Ասլանյանին հովանավորում։ Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։ Ի դեպ, ասում են, վերջին օրերին Ասլանյանը վանաձորցիների համար անվճար Է նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ՝ ինքն Է վճարում նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու դեպքում ստանա նրանց աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան»,– հերքեց նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3090 | 0
Facebook