Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ավելի շատ օգուտ կլինի, եթե ես կիսեմ այս պարգևները ողջ աշխարհի հետ»․ Պելեն վաճառում է բոլոր մրցանակները

22:40, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
«Ավելի շատ օգուտ կլինի, եթե ես կիսեմ այս պարգևները ողջ աշխարհի հետ»․ Պելեն վաճառում է բոլոր մրցանակները

20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն որոշել է աճուրդի հանել իր բոլոր մրցանակները, որոնք ստացել է վերջին 60 տարիների ընթացքում։
     «Սա բարդ որոշում էր։ Հեշտ չէ դրանք պատշաճ կերպով պահպանել, և ես համարում եմ, որ ավելի շատ օգուտ կլինի, եթե ես կիսեմ այս պարգևները ողջ աշխարհի հետ»,- նշել է Պելեն։
     Նշենք, որ մրցանակների ընդհանուր թիվն անցնում է 1500-ը։ Վաճառքի հանված մրցանակների թվում են նաև աշխարհի չեմպիոնի 3 մեդալները (1958, 1962, 1970), որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 100-200 հազար դոլար։ Վաճառքի է հանվել նաև Ժուլ Ռիմեի կողմից պատրաստված հատուկ մրցանակը, որի գինը 400-600 հազար դոլար է։
     Հավաքածուն ամբողջությամբ գնահատվում է 3,6-ից 5,1 մլն դոլար։ Աճուրդը կկայանա հունիսի 7-ից 9-ը՝ Լոնդոնում։

3048 | 0
Facebook