Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խաղադաշտից՝ թատրոն․ «Զենիթ»-ի ֆուտբոլիստը հանդես կգա Մարիինյան թատրոնում

02:05, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Խաղադաշտից՝ թատրոն․ «Զենիթ»-ի ֆուտբոլիստը հանդես կգա Մարիինյան թատրոնում

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Զենիթ»-ի հարձակվող Արտյոմ Դզյուբան հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Թատրոնի մամուլի ծառայությունը հաստատել է լուրը։ Ֆուտբոլիստը կմարմնավորի Սերգեյ Պրոկոֆևի՝ «Պետյան և գայլերը» սիմֆոնիկ հեքիաթի ընթերցողի դերը։
     Դզյուբայի նորամուտը Մարիինյան թատրոնում կկայանա հունիսի 29-ին։
     Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 26 հանդիպման ընթացքում հեղինակել է 13 գնդակ։

5607 | 0
Facebook