Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եզդիական համայնքը բողոքի ակցիա կիրականացնի Բաղրամյան-26-ում

21:50, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Եզդիական համայնքը բողոքի ակցիա կիրականացնի Բաղրամյան-26-ում

Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները վաղը բողոքի ակցիա կիրականացնեն Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց:
     «Սերժ Սարգսյանից պահանջելու ենք ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովել և շուտափույթ ազատ արձակել վերջինիս:
     Հիշեցնենք, որ մեր ազգակից, «Շամս» ՀԿ-ի պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), և 02.04.2016 թվականից նա նգտնվում է անազատության մեջ: Ձեռնպահ մնալով իրավական գնահատականներից, համոզված լինելով նրա անմեղության մեջ՝ Հայաստանի եզդի ազգաբնակչությունը Սերժ Սարգսյանին խնդրում է հետևողականություն ցուցաբերել Ջնդի Մահմուդի Ամարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ և թույլ չտալ պետական կառույցներին անհիմն քրեական հետապնդում իրականացնել:
     Պայքարելու ենք այնքան ժամանակ մինչև ՀՀ իրավապահ մարմիններն արդարացի որոշում կայացնեն և ազատ արձակեն անմեղ Ջնդի Ամարյանին»,-հաղորդագրության մեջ նշում են ակցիայի ներկայացուցիչները:

9282 | 2
Facebook