Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանի կիրառած հրթիռներից մեկն ընկել էր Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի գերեզմանոցում

21:10, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Ադրբեջանի կիրառած հրթիռներից մեկն ընկել էր Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի գերեզմանոցում
     ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
     «Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին որ գյուղին են «Սմերչ»-ով խփել...
     Ոչ ավելի, ոչ պակաս՝ իրենց մարդասպան հերոս Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրաիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղին, որի գերեզմանոցում է ընկել հրթիռը և չի պայթել:
     Ինչքա՜ն դիպուկ և հայրենասեր են մեր հարևանները, որ պղծում են իրենց օրինակելի հերոսի գյուղի գերեզմանոցը: Միգուցե նշանակետը հենց ազգային վամպիրի նախնիների գերեզմանն էր»:
8926 | 3
Facebook