Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դե ինչ արած, մենք էլ գործազուրկների շարքին կդասվենք». «Նաիրիտ»-ում նոր կրճատումներ են սպասվում

20:05, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Դե ինչ արած, մենք էլ գործազուրկների շարքին կդասվենք». «Նաիրիտ»-ում նոր կրճատումներ են սպասվում
     «Նաիրիտ» գործարանում հուլիսի 1-ից նոր կրճատումներ են սպասվում, այս մասին MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց գործարանի աշխատակիցներից Կարինե Նահապետյանը: Վերջինի խոսքով օրեր առաջ մոտ 150 աշխատակիցներ, այդ թվում՝ գործարանի ղեկավարությունը, ծանուցագրեր են ստացել հուլիսի 1-ից աշխատանքից ազատման մասին։ «Կմնա մոտ 350 աշխատող, ովքեր էլ զուտ տեխնիկական աշխատանքներ կանեն: Ծանուցագրի մեջ որպես հիմնավորում նշված է, որ արտադրական ծավալների կրճատում է եղել: Արդեն շշուկներ են պտտվում, որ մի քանի ամիս անց նրանց էլ կկրճատեն ու այդպես գործարանում աշխատող չի լինի ու գործարանը մեկընդմիշտ կփակվի»,- ասաց մեր զրուցակիցը: Նա տեղեկացրեց, որ գործարանը դեռ երկու ամսվա աշխատավարձ է իրենց պարտք: «Դե ինչ արած, մենք էլ գործազուրկների շարքին կդասվենք, բայց դեռ հույս ունենք, որ ամեն բան կփոխվի»: Աշխատակիցը տեղեկացրեց, որ կառավարությունը մինչև մայիսի վերջ պետք է «Նաիրիտի» հարցը որոշի՝ փակո՞ւմ է, թե՞ աշխատեցնում: «Այսօր էլ ասում են , որ աշխատանքներ են տարվում գործարանի վերագործարկման հետ կապված, բայց մենք որևէ տեղաշարժ չենք տեսնում»,-ասաց աշխատկիցը:
     Հիշեցնենք, որ ամռանը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երկու տարվա պայքարից հետո, կարողացան ստանալ իրենց տարիների կուտակված պարտքը: Ամռանը կառավարությունը վճարեց նրանց հասանելիք 18-24 ամսվա աշխատավարձը: Այդ ընթացքում կրճատվեց 1700 աշխատակից:
2680 | 1
Facebook