Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դասականն անմահ է` ժամանակակից միջուկով դասական ավտոմեքենա իտալացիների կողմից

21:15, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Դասականն անմահ է` ժամանակակից միջուկով դասական ավտոմեքենա իտալացիների կողմից
     Իտալացի ինժեներները որոշել են ապացուցել ամբողջ աշխարհին, որ իսկական դասականն անմահ է: Ի ապացույց դրան մասնագետները ստեղծել են իրենց սեփական «լյուքսային» սպորտքարը` ոգեշնչվելով XX դարի լավագույն օրինակներով:
Այսօր անցյալ դարաշրջանի կեսերի սպորտային և մրցարշավային ավտոմեքենաներն ընդունված է համարել ավտոարդյունաբերության իսկական դասական օրինակներ, նամանավանդ, երբ խոսքը գնում է իտալական մեքենաների մասին: Բնականաբար, այդպիսի մեքենաները շատ թանկարժեք են գոնե այն պատճառով, որ դրանցից շատերը պահպանվել են մեկ օրինակով:
Միևնույն ժամանակ էնտուզիաստների մի խումբ որոշել է ստեղծել լեգենդար դասական մեքենաների կրկնօրինակները` հագեցնելով դրանք ժամանակակից միջուկով: Այդպիսի նախագծերից մեկը դարձել է Effeffe Berlinetta-ն, որի իրականացումը սկսվել է դեռևս 2014-ին: Արդյունքում ինժեներներին հաջողվեց վերստեղծել իտալական արտադրության ամենադասական սպորտային մեքենաներից մեկը: Effeffe Berlinetta-ում ամբողջովին փոխարինվել է միջուկը: Նորույթը հիշեցնում է սպորտային մեքենաների այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Maserati A6GCS/53, Ferrari 250 GT Berlinetta SWB և Alfa Romeo 1900 SS: Պետք է նշել, որ մեքենան ամբողջովին ձեռքով է հավաքվել: Այն ունի երկու դուռ և նախատեսված է երկու հոգու համար: Նորույթը դիրքավորվում է որպես կուպե: Ավտոմեքենան ստացել է 2,0լիտրանոց շարժիչ, որը զարգացնում է 180 ձիաուժ հզորություն: Ավտոմեքենան հագեցվում է առջևի անկախ կախոցով և օգտագործում է դասական սկավառակային արգելակներ ու մեխանիկական:
7749 | 0
Facebook