Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դաշնակներն ամեն ինչի ընդունակ են, նրանք ժամանակին ամբողջ Արևմտյան Հայաստանը` Կարսի հետ միասին, հանձնեցին». Սարգիս Հացպանյան

14:35, ուրբաթ, 22 ապրիլի, 2016 թ.
«Դաշնակներն ամեն ինչի ընդունակ են, նրանք ժամանակին ամբողջ Արևմտյան Հայաստանը` Կարսի հետ միասին, հանձնեցին». Սարգիս Հացպանյան

«Դաշնակների կողմից նման հայտարարությունն ինձ համար զարմանալի չէ: Դաշնակները ժամանակին ամբողջ Արևմտյան Հայաստանը` Կարսի հետ միասին նույնպես հանձնեցին, Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները դատարկեցին, ուստի ինձ համար խնդիր չի ներկայացնում դաշնակների կողմից նման կարծիք հայտնելը: Նրանք ամեն ինչի ընդունակ են»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կողմից` ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարությանը, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:

Հիշեցնենք` օրեր առաջ Ա. Վարդանյանը խոսելով տարածքային փոխզիջումների մասին, ասել էր` «Կարող է խաղաղության այնպիսի երկարատև համաձայնագիր լինի, որ տարածաշրջանում կայունություն առաջանա և նորմալ ապրեն հարևանությամբ երկրները. մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»:

«Իշխանությունների կողմից, ես դեռ տարածքների հանձնման մասին ակնարկներ չեմ լսել: Եվ հետո, պետք է հասկանալ, թե ինչ կարող է նշանակել «փոխզիջում»-ը: Միակ փոխզիջումը կարող է լինել Արցախի անկախ հանրապետության ճանաչումը, ուրիշ ոչ մի բան: Որևէ մետր քառակուսու հանձնում բացառվում է, քննարկման ենթակա չէ: Ոչ մեկն իրավունք չունի, չի հանդգնի և չի կարող մեր լավագույն սերնդի արյան գնով և քրտինքով ձեռք բերված այդ հայկական տարածքները հանձնելու մասին մտածել: Ես լուրջ չեմ ընդունում նման խոսակցությունները»,- եզրափակեց Հացպանյանը:

6773 | 5
Facebook