Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդքան դուխ ունեք, որ հանեք». Փոստանջյանը՝ Սահակյանին

14:15, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Էդքան դուխ ունեք, որ հանեք». Փոստանջյանը՝ Սահակյանին

«Նորմալ, պարկեշտ անձնավորությունն է, ՀՀ քաղաքացի է, շատ նորմալ է նաև շփման մեջ, պարզ է, պարոն Լիսկան չէ, նա նաև այն պետական պաշտոնյաներից էր, որ եկավ ու մասնակցեց իմ կողմից կազմակերպած լսումներին, որը վերաբերվում էր իմ օրենսդրական նախաձեռնությանը, ես նրա հետ կապված որևէ խնդիր չունեմ»,- այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանի մասին:
     Հանձանաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ասաց. «Ձեր ելույթներն ընդհանրապես չեն տարբերվում Աժ ամբիոնի ելույթներից: Ես ուզում եմ Ձեր հայեցակարգային ելույթները լսել, թե չէ՝ Լիսկա, չգիտեմ ինչ»:
     «Դուք կարող է ուրիշ շատ բաներ էլ եք ուզում լսել, բայց դա չի նշանակում, որ պետք է ասեմ»,- պատասխանեց Փոստանջյանը:
     Այնուհետև Հովհաննես Սահակյանը հարց բարձրացրեց՝ արդյոք Փոստանջյանի կրթությունը համարվո՞ւմ է բարձրագույն՝ ինչպես պահանջում են ՄԻ պաշտպանի չափանիշները: Ի պատասխան Փոստանջյանն ասաց, որ սովորել է ոչ պետական բուհում, բայց ատեստավորում է ստացել: «Պետք է այդ ատեստավորումն էլ ներկայացրած լինեիք, բայց հիմա Ձեզ չենք հանում թեկնածուների ցուցակից, մինչև կներկայացնեք այդ փաստաթուղթը:
     «Եթե էդքան դուխ ունեք, փորձեք հանել»,- հայտարարեց Փոստանջյանը:
     Սահակյանն էլ հորդորեց Փոստանջյանին. «Գոնե այս երկու ժամը զսպվածություն ցուցաբերեք»:

4047 | 1
Facebook