Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կսպասեք մինչև շաբաթվա վերջ». Շարմազանովը պորտֆելների հանձնման մասին դարձյալ լռեց

20:00, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
«Կսպասեք մինչև շաբաթվա վերջ». Շարմազանովը պորտֆելների հանձնման մասին դարձյալ լռեց

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որտեղ որոշվելու էր ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափը։ Սպասվում էր, որ նիստից հետո կհայտարարվի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին, մինչդեռ այս անգամ ևս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գերադասեց լռել` լրագրողներին հուսադրելով, որ վերջնական համաձայնության մասին կտեղեկացնեն մինչև շաբաթվա վերջ. «Այժմ այսքանը. մնացածը` երեք օրից… Եվս մեկ անգամ փաստեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ, ըստ նախնական համաձայնության, շատ հավանական է, միասնական աշխատելու է: Ամեն ինչ արվելու է` քաղաքական օրակարգում միասնաբար հանդես գալու համար»,- ասաց նա:

Պաշտոնների տեղաբաշխման մասին Շարմազանովը ևս լռեց: Վերջինը չմեկնաբանեց անգամ Արմեն Աշոտյանի պաշտոնանակության մասին լուրերը` նշելով, որ իրավասու չէ նման տեղեկատվություն հայտնելու: «Եթե անուն-ազգանունով եք ուզում իմանալ, կսպասեք մինչև շաբաթվա վերջ»:

Է. Շարմազանովի խոսքով` մամուլում հրապարակված նյութերի մի մասն իրականությանը համապատասխանում է, մի մասը` մի փոքր չի համապատասխանում: «Մեր կուսակցական գործընկերները բոլորը կշարունակեն իրենց գործունեությունը, մեկը մի ոլորտում, մյուսը՝ կուսակցական ոլորտում»,- եզրափակեց նա:

5574 | 1
Facebook