Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եզակի համարվող Ferrari-ն վաճառվել է ռեկորդային` 32 միլիոն եվրոյով

20:03, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Եզակի համարվող Ferrari-ն վաճառվել է ռեկորդային` 32 միլիոն եվրոյով

Փարիզի աճուրդում վաճառվել է եվրոյով վաճառված աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Sky News-ին:
     Անհայտ գնորդն ԱՄՆ-ից 32 միլիոն եվրոյով ձեռք է բերել 1957թ. արտադրության Ferrari 335 Spider Scaglietti-ն: Այդ մեքենան արտադրվել է ընդամենը չորս օրինակով:
     Այդ ավտոմեքենայի ղեկին բրիտանացի Սթիրլինգ Մոսը 1958թ. հաղթել է Կուբայում կայացած «Ֆորմուլա 1»-ի Գրան-պրի փուլը: Սպորտքարը մասնակցել է նաև «24- ժամ-Լե Ման» ավտոմրցարշավին:
     Ավտոսպորտի ամենալեգենդար մեքենայի մեկնարկային գինն աճուրդում կազմել է 20 միլիոն եվրո:

10432 | 0
Facebook