Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ստախոսի տունը հրդեհ ընկավ և ոչ ոք չհավատաց». Զոյա Թադևոսյան

15:33, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
«Ստախոսի տունը հրդեհ ընկավ և ոչ ոք չհավատաց». Զոյա Թադևոսյան

«Կարծում եմ, որ ցանկացած մարդ գնահատականներ տալուց առաջ պետք է ապավինի անմեղության կանխավարկածին, քանի դեռ քրեական գործն ամբողջովին բացահայտված չէ»,- անդրադառնալով ԱԱԾ-ի գործողություններին` ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է հանրության կարծիքին, թե դա հերթական շոուն էր իշխանությունների կողմից, Զոյա Թադևոսյանի կարծիքով` հասարակությունն իրավունք ունի նման բան մտածելու:

«Եթե իշխանությունները բազմաթիվ անգամ շոուներ կազմակերպում են, վերջին հաշվով դա տրամադրություն է ստեղծում, կամ կարծրացած մտածելակերպ, ըստ որի իշխանությունները նաև կարող են ստել: Այստեղ հասարակությանը մեղադրել չեմ կարող և դա շատ նման է այն ասացվածքին, որ ստախոսի տունը հրդեհ ընկավ և ոչ ոք չհավատաց»,- նշեց Զոյա Թադևոսյանն, ում կարծիքով` դրա մեղավորն իշխանությունն է:

Անդրադառնալով ձերբակալված երիտասարդներին` նշեց, որ եթե կա հստակ մեղադրանք, այդ դեպքում մեզ մնում է սպասել, թե հետաքննությունն ինչ եզրակացության կգա:

«Եթե դիտարկենք, թե սա ի վերջո ում էր ձեռնտու, երկու պատասխան կարող ենք տեսնել. առաջինի դեպքում` հասարակությունն իրավունք ունի մտածելու, որ սա պարզապես շոու էր, որպեսզի առաջիկա հանրահավաքներին ընդառաջ մարդկանց վախեցնեն` դրանով իսկ արգելելով զանգվածային հանրահավաքները: Այդ տեսանկյունից սա ձեռնտու էր իշխանություններին: Մյուս կողմից էլ, եթե դա իրոք ահաբեկչական խմբավորում էր, ձեռնտու չէր ոչ մեկին` ոʹչ իշխանություններին, ոʹչ հասարակությանը: Կարծում եմ` հետաքննությունը կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ամփոփեց նա:

7198 | 2
Facebook