Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արևիկ գյուղում իրականացվող հսկողությունը «ոստիկանական գաղտնիք է»

17:33, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Արևիկ գյուղում իրականացվող հսկողությունը «ոստիկանական գաղտնիք է»
     Շիրակի մարզի Արևիկ գյուղի տարածքում ճանապարհային ոստիկանությունը և հատուկ ջոկատայինները հսկողություն են սահմանել: Ստուգում են գյուղից դեպի Գյումրի և հակառակ ուղղությամբ երթևեկող բոլոր մեքենաների վարորդներին: Այս մասին տեղեկատվությունը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը: «Նոյեմբերի 24-ի երեկոյից հսկողություն է կատարվում: Միայն մեր գյուղում չի, բոլոր գյուղերում էլ կա, նաև՝ Գյումրու ծայրամասերում»: Հարցին, իսկ ինչի՞ հետ է դա կապված, պատասխանեց. «Հարցրել եմ, ասացին՝ ոստիկանության գաղտնիքն է»:
     Գարեգին Ստեփանյանը չժխտեց, որ դա կարող է կապված լինել Երևանում զինված հանցախմբի ձերբակալման հետ:
    
     Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Գյումրու «Ռադիո Մարիամ» ստուդիայում, քանի որ կայանի եթերում պարբերաբար հարցազրույցներ են տվել ձերբակալված Արթուր Վարդանյանն ու նրա ղեկավարած «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության անդամները:
     Ըստ լուրերի՝ Արևիկ համայնքից բավականին շատ բնակիչներ են աշխատում այս ռադիոկայանում:
8729 | 0
Facebook