Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնել կառավարության կազմը. «Իրատես de facto»

10:13, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնել կառավարության կազմը. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ն գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնել հայոց բազմաչարչար կառավարությունը` նոր դեմքերով։ Ընդ որում, կարծես պայմանավորված Էր, որ գործադիրում ներկայացված կլինի նաև ՀՅԴ-ն։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու բյուջեին, ինչն Էլ նշանակում Է՝ ՀՅԴ-ն առաջին հերթին դեմ Է Հովիկ Աբրահամյանին։ Ի դեպ, ոմանք համոզված են, որ այս վարքագծով ՀՅԴ-ն «բան» Է հասկացնում Հովիկ Աբրահամյանին՝ իր ուզել-չուզելիքի մասով։
     Չնայած, ըստ մեր աղբյուրների, ՀՅԴ-ում ևս խնդիրներ կան: ՀՅԴ-ի մի մասը՝ Դավիթ Լոքյանի «բլոկը», կողմ Է դեկտեմբերին կոալիցիայի մեջ մտնելուն։ Հիշենք, որ Լոքյանը ոչ միայն Հովիկ Աբրահամյանի հետ քավոր-սանիկ է, այլև ոչ անհայտ ընկեր Հրանտի դաշնակցական օպոնենտ, ամերիկյան թևի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի հետ Է շատ մոտ։ Լոքյանը «բաջանաղորեն» մոտ Է նաև այսօր ՀՅԴ-ում «ուժեղ» խաղացող, ընկեր Հրանտի մտերիմ (նաև՛ Սամվել Կարապետյանի հետ մտերիմ) Աղվան Վարդանյանի հետ։ Իսկ ընկեր Հրանտի թևն այս պահին հակված չէ մտնելու կոալիցիա մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ «փոքր» պորտֆելներով մեծ պատասխանատվության չկիսելու»,- գրում է թերթը։
     Մանրամասներն այսօրվա համարում:

3779 | 0
Facebook