Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպառնում Սիրիայի պատճառով

14:01, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպառնում Սիրիայի պատճառով

Եվրոմիությունը չի բացառել, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատամիջոցներ կսահմանվեն` կապված այդ երկրի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածների: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` հենվելով ԵՄ իր աղբյուրի վրա:

Աղբյուրի հաղորդմամբ` ԵՄ խորհուրդը արտգործնախարարների մակարդակով հոկտեմբերի 12-ին քննարկելու է Սիրիայում ՌԴ կողմից իրականացվող ռազմական գործողությունները: «Մենք պետք է համոզվենք, որ օդային հարվածները կատարվում են հենց ԻՊ դիրքերի ուղղությամբ ու ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում»,- ասել է աղբյուը:
     Միևնույն ժամանակ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ` Եվրոմիությունը Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման մասին հարց չի պատրաստվում քննարկել: Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

5786 | 0
Facebook