Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սերժ Թանկյանը նշում է ծննդյան օրը

14:31, ուրբաթ, 21 օգոստոսի, 2015 թ.
Այսօր Սերժ Թանկյանը նշում է ծննդյան օրը
     Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է: Նա SOAD-ում ներկայանում է մենակատար, ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ:
     Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice («Արդարության առանցք») կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։
     2012 թվականի հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։
4591 | 2
Facebook