Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ու Եգիպտոսը հայտնել են ռազմավարական երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին

14:30, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
ԱՄՆ-ն ու Եգիպտոսը հայտնել են ռազմավարական երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին

Միացյալ Նահանգների և Եգիպտոսի իշխանությունները հայտնել են երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության վերականգնման մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Մենք Կահիրեի հետ ռազմավարական երկխոսությունը վերականգնում ենք այն կետից, որտեղից այն ընդհատվել էր»,- հաղորդել է Քերին:

Նշվում է նաև, որ ռազմավարական համագործակցության ձևաչափով խորհրդակցություններ Եգիպտոսի և Միացյալ Նահագների միջև չեն անցկացվել սկսած 2009-ից:

4697 | 0
Facebook