Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պլատինին պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

17:15, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Պլատինին պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
     ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Իր որոշման մասին 60-ամյա ֆրանսիացին հայտարարել է նամակի տեսքով՝ ուղարկելով այն ՖԻՖԱ-ի 209 ազգային ասոցիացիաների նախագահներին և գլխավոր քարտուղարներին։
«Ես խոր անձնական և մտածված որոշում եմ ընդունել՝ գնահատելով ֆուտբոլի և իմ ապագան։ Պարզ է, որ ես առաջնորդվում էի նաև ձեր աջակցությամբ և հարգանքով։ Լինում են պահեր, երբ պետք է ճակատագիրդ քո ձեռքը վերցնես։ Ես այդ պահերից մեկն եմ ապրում հիմա։ Անցած 50 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն ունեցել է ընդամենը 2 նախագահ։ Նման զարմանալի հաստատուն երևույթը տարօրինակ է ժամանակակից աշխարհի և ժամանակակից ֆուտբոլի համար։ Սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ստիպում են մեզ նոր էջ բացել ՖԻՖԱ-ի պատմության մեջ՝ վերաիմաստավորելով այն ղեկավարելու սկզբունքները»,- նշվում է նամակի մեջ։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին թեկնածուները կարող են առաջադրվել մինչև 2015 թվականի հոկտեմբերի 26-ը։ Ընտրությունները տեղի են ունենալու ՖԻՖԱ-ի արտահերթ նիստին՝ 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Ցյուրիխում։
8796 | 0
Facebook