Խնդրում ենք սպասել...

Միջազգային

64 երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկելու են ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի հարցը

10:56, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
64 երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկելու են ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի հարցը

Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում տեղի է ունենալու 64 երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, հանդիպման օրակարգում է լինելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և դրանից սպառնացող վտանգների դեմ պայքարի հարցը:

Աղբյուրը նշում է, որ հանդիպումն անցնելու է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության վերահսկողության ներքո: Հանդիպումը, որն իր տեսակով 14-րդն է, ուղղված է լինելու ահաբեկչությունների՝ համաշխարհային մակարդակով պայքարի բարելավմանը և միջազգային խոշոր միջոցառումների ընթացքում անվտանգության պատշաճ ապահովմանը: Դրան ներկա են գտնվելու աշխարհի 64 երկրների 92 պատվիրակություններ, ինչպես նաև միջազգային 4 կազմակերպություններ:

Հանդիպման առանցքային թեմաներից է լինելու նաև 2018 թվականին Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ընթացքում տեղեկատվության փոխանակման և ահաբեկչական խմբավորումներից սպառնացող վտանգներին դիմակայելու հարցը:

6045 | 1
Facebook