Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այն, ինչ այժմ կատարվում է, Սառը պատերազմի յուրօրինակ վերածնունդն է. Համաշխարհային բանկի նախկին ղեկավար

14:03, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Այն, ինչ այժմ կատարվում է, Սառը պատերազմի յուրօրինակ վերածնունդն է. Համաշխարհային բանկի նախկին ղեկավար

Համաշխարհային բանկի նախկին ղեկավար և ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Փոլ Վուլֆովիցը «Գազետա» թերթին տրված հարցազրույցի ժամանակ խոսել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների մասին` նշելով, որ այդ երկրները կարծես կրկին վերադարձել են Սառը պատերազմի ժամանակաշրջանին:

«Այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, Սառը պատերազմի յուրատեսակ վերածնունդն է: Եվ այդ ամենն այն է, ինչ դուր է գալիս նախագահ Պուտինին և ինչից որ նա դիվիդենտներ է ստանում: Դա շատ մեծ հիասթափություն է Ռուսաստանի և ձեր հարևանների համար»,- նշել է Վուլֆովիցը:

Համաշխարհային բանկի նախկին ղեկավարի խոսքերով` նոր Սառը պատերազմից կարելի է խուսափել միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը վերադառնա այն ուղուն, որի վրա գտնվում էր 1990-ականներին` ժողովրդավարական բարեփոխումների և եվրոպական ինտեգրացիայի ուղուն:

5243 | 0
Facebook