Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեան հաղթանակ է տարել MERS վարակի հանդեպ

12:06, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Հարավային Կորեան հաղթանակ է տարել MERS վարակի հանդեպ

Հարավային Կորեայի վարչապետ Հվան Գե Անը հայտարարել է, որ երկրիրն արդեն դե ֆակտո հաղթել է MERS վարակին: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Հվան Գե Անը հայտարարել է, որ երկրում արդեն 23 օր շարունակ չի գրանցվել MERS կորոնավիրուսի վարակվածության նոր դեպք, և քաղաքացիներն արդեն կարող են իրենց լիովին ապահով զգալ, քանի որ վարակը նրանց այլևս չի սպառնում: Երկրի վարչապետը կոչ է արել բնակիչներին վերադառնալ բնականոն կյանքի:

Աղբյուրը նշում է, որ Հարավային Կորեայում հուլիսի 27-ին տնային կարանտինից հանվել է այն վերջին մարդը, որը կարող էր վարակված լինել կորոնավիրուսով:

7016 | 0
Facebook