Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Առաջիկա մեկ ամսում Աշոտյանը կնշանակվի ԱԱԽ քարտուղար. «ՀԺ»

10:20, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2015 թ.
Առաջիկա մեկ ամսում Աշոտյանը կնշանակվի ԱԱԽ քարտուղար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Առաջիկա մեկ ամսվում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը:
     Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետևյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու արդյունքո՞ւմ, թե՞ այսպես ասած՝ ներքին կարգով:
     Եթե ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, մտնի կոալիցիա, Դաշնակցությունը մեկ-երկու նախարարական ու երկու մարզպետական պորտֆել նույնպես կստանա: Մեծ հավանականությամբ՝ ՀՅԴ-ին կտրվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Չի բացառվում նաև, որ Արա Նռանյանը նշանակվի ֆինանսների նախարար: Հնարավոր է համարվում Արծվիկ Մինասյանի նշանակումը՝ սոցապ նախարար»:
     Մանրամասները` թերթի համարում:

4313 | 0
Facebook