Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր նախաձեռնությունն իր դիրքորոշումը հայտնելու վերաբերյալ խնդիր ունի. Անդրիաս Ղուկասյան

15:51, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Նոր նախաձեռնությունն իր դիրքորոշումը հայտնելու վերաբերյալ խնդիր ունի. Անդրիաս Ղուկասյան

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքվեց, թե ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցը նախաձեռնող անդամների փոփոխությանը և ինչպես դա կարող է անդրադառնալ հետագա պայքարի վրա: «Դա քաղաքագիտական առումով բնականոն երևույթ է, որովհետև ինքնաբուխ, ինքնակազմակերպված պրոցեսները, նույնիսկ խռովություններն ունեն նման հատկանիշ: Երբ նախաձեռնողները կորցնում են հանրային վստահությունը, ապա փոխվում են, իրենք են փոխվում, ոչ թե հանրությունը: Տեսանք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը փորձեց հունիսի 28-ին մարդկանց ուղղորդել Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ, սակայն զանգվածը չենթարկվեց կոչերին, արդյունքում իրենք կորցրեցին նրանց ղեկավարելու իրավունքն ու վստահությունը: Այս նախաձեռնությունը, որը նոր է ձևավորվել, իր դիրքորոշումը հայտնելու վերաբերյալ խնդիր ունի և մենք, ըստ այդմ, որպես ցուցարարներ կորոշենք` ոնց շարժվել առաջ»,- ասաց նա:

3250 | 0
Facebook