Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ես կարող եմ ձեզ հետ գալ քաղաքապետարան` դեպի Բաղրամյան 26 երթի թույլտվություն ստանալու համար. Օսիպյանը` քաղաքացիներին

12:15, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Ես կարող եմ ձեզ հետ գալ քաղաքապետարան` դեպի Բաղրամյան 26 երթի թույլտվություն ստանալու համար. Օսիպյանը` քաղաքացիներին
     «Մեր նպատակն է` նախագահը տեսնի ջահելների պահանջները, դրա համար ուզում ենք երթով գնալ Բաղրամյան 26»,- դիմելով Երևանի փոխոստիկանապետին ու ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետին, ասաց ակտիվիստներից Տիգրան Հակոբյանը, ով օրերս է վերադարձել արտերկրից:
     «Ես կուղղորդեմ ձեզ, կարող եմ ձեզ հետ գնալ քաղաքապետարան, դիմենք` Բաղրամյան երթով շարժվելու համար, սպասենք, քննարկենք ու իրականացնենք, այլապես չի բացառվում, որ երթի ընթացքում որևէ մեկի կողմից սադրանք լինի և խաթարվի երթն, ու ոստիկանությունը հասարակական կարգի պահպանմանն անցնի»,- նշեցին Վ. Օսիպյանն ու Ա. Ահարոնյանը:
3574 | 0
Facebook