Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս դյուցազնը քարշ է տվել երկհարկանի տունը

20:33, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Ռուս դյուցազնը քարշ է տվել երկհարկանի տունը
     Ռուս դյուցազնը 30 տոննայոց տուն է շարժել Ուրալի հայտնի դյուցազուն Էլբրուս Նիգմատուլինը Չելյաբինսկում նոր ռեկորդ է սահմանել։ Նա տեղից շարժել է 30 տոննա կշռող երկհարկանի առանձնատունը։ Վարժությունը կատարելու համար առանձնատունը հանել են հիմքից և դրել երկաթուղային ռելսերի վրա։ Կահույքով, տեխնիկայով և պատուհանագոգերի վրա ծաղիկներով տունը դյուցազունը քաշել է ավելի քան 2 մետր։ Այդ ամենին հետևելու եկել են հարյուրավոր քաղաքացիներ, չէ որ Էլբրուսը առաջին անգամ չէ նման կերպ զվարճացնում հանդիսատեսին։ Նա արդեն հրել է օդանավ և շոգեքարշ։ Իր նոր ռեկորդը Էլբրուսը նվիրել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
6301 | 0
Facebook