Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայում խոսքի ազատության վերաբերյալ նոր բանաձև է ընդունել

12:12, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայում խոսքի ազատության վերաբերյալ նոր բանաձև է ընդունել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Թուրքիայի ղեկավարությանն անմիջապես վերացնել խոսքի ազատության վրա կիրառված սահմանափակումներն ու հարգել համամարդկային իրավունքները: Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, ոչ պարտադրող բնույթ կրող «H.RES. 279» բանաձևի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում սատարել են 30 անդամներ:

Աղբյուրը նշում է, որ բանաձևի հեղինակը կոնգրեսական Ալան Գրեյսոնն է, ով փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել անցած շաբաթ: Դրա շուրջ ավելի խորը քննարկումները տեղի են ունենալու արդեն հունիսի 2-ին:

Բանաձևը նշում է, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքների հարցերով փորձագետներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք ազատ արտահայտման իրավունքի բնագավառում առկա խոչընդոտների և սահմանափակումների առնչությամբ: Բանաձևը հավելում է, որ «համամարդկային իրավունքների և հատկապես խոսքի ազատության հարգումը չափազանց կարևոր է ժողովրդավար և բաց հասարակություն ունենալու համար, մինչդեռ Թուրքիայի իշխանություններն ամեն կերպ փորձում են վերահսկել մեդիա դաշտը՝ արգելափակելով խոսքի ազատությունը երկրում»:
4771 | 0
Facebook