Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրիմի ափերին հայտնաբերվել է դարի գտածոն

22:23, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Ղրիմի ափերին հայտնաբերվել է դարի գտածոն

«Ռոստով-Դայվ» խորջրյա հետազոտությունների ակումբը Սև ծովի հատակում՝ Սևաստոպոլից ոչ հեռու, հայտնաբերել է անտիկ հսկայական նավի մնացորդներ:

Նավը գտնվում է 82 մ խորության վրա: Համաձայն գիտնականների՝ դա բյուզանդական խոշոր նավ է եղել՝ 125 մ երկարությամբ, որի խորտակման պատճառները դեռ անհայտ են:

Բացառված չէ, որ նա ջրի տակն է անցել այլ նավերի հետ բախման արդյունքում:

Նավի տախտակամածին հայտնաբերվել են հարյուրավոր կժեր, որոնցից շատերն՝ անվնաս: Հնարավոր է, որ նավը յուղ ու գինի է տեղափոխել Կոստանդնուպոլսից: Առաջիկայում սուզորդների ու գիտնականների խումբը պատրաստվում է լուրջ հետազոտություններ անցկացնել, որոնք կտևեն մի քանի տարի: Նախևառաջ կփորձեն պարզել՝ արդյոք այդտեղ մի քանի նավի մնացորդներ են, թե՝ ոչ, մոտավորապես որ թվականին է եղել նավաբեկությունն, ինչ պատճառով և այլն: Որոշ մասնագետներ արդեն շտապել են գտածոն հայտարարել հարյուրամյակի խոշորագույն հայտնաբերություն:

12088 | 0
Facebook