Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի հայկական «Արմեն» ճամբար-որբանոցը վերադարձվել է հայերին

13:41, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Ստամբուլի հայկական «Արմեն» ճամբար-որբանոցը վերադարձվել է հայերին

Ստամբուլի հայերը գոհունակությամբ իրենց հաղթանակն են տոնում, քանի որ այնտեղի հայկական «Արմեն» ճամբար-որբանոցի քանդման գործընթացը դադարեցվել է: Ինչպես հաղորդում է «Հուրիյեթ»-ը, այն վերադարձվել է հայերին:

Աղբյուրը նշում է, որ ճամբար-որբանոցը, որտեղ ժամանակին ապրել են նաև հայտնի լրագրող Հրանտ Դինքն ու նրա կինը, սեփականատիրոջ որոշմամբ որպես նվիրատվություն հանձնվելու է տեղի Հայկական հիմնադրամին:

«Արմեն» ճամբար-որբանոցի քանդման գործընթացը մեկնարկել էր մայիսի 6-ին, սակայն բողոքների արդյունքում այն ժամանակավորապես դադարեցվել էր: Ճամբարի քանդման գործընթացի ամբողջական դադարեցման համար Ստամբուլում ակտիվորեն պայքարում էր «Նոր Զարթոնք» շարժումը, որի անդամները հայտարարել էին, որ իրենք չեն նահանջելու այնքան ժամանակ, մինչև ճամբարը չհանձնվի օրինական տերերին: Պայքարին միացել էին նաև ամերիկահայերը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նույիսկ արշավ էր սկսել՝ կոչ անելով Կոնգրեսին պահանջել, որ Թուրքիան անհապաղ դադարեցնի Ստամբուլում հայկական «Արմեն» ճամբարի քանդման գործընթացը:

5900 | 1
Facebook