Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռամադին ԻՊ-ից հետ վերցնելը հաշված օրերի խնդիր է». Իրաքի վարչապետ

13:51, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«Ռամադին ԻՊ-ից հետ վերցնելը հաշված օրերի խնդիր է». Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Ամադին հայտարարել է, որ ԻՊ ահաբեկիչների ձեռքից Ռամադի քաղաքը հետ գրավելը հաշված օրերի խնդիր է: Այս մասին Ալ-Ամադին հայտարարել է «ԲիԲիՍի»-ի թղթակցին տրված հարցազրույցի ժամանակ:

Իրաքի վարչապետը նշել է նաև, որ այդ ամենի համար իրենց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությունը, քանի որ վերջին օրերի ընթացքում իրաքյան ուժերը ԻՊ ահաբեկիչների դեմ մղվող կռիվների ժամանակ զգալի կորուստներ են ունեցել:

Ալ-Ամադին անդրադարձել է նաև ԱՄՆ պաշպանության նախարարի մեկնաբանություններին առ այն, որ Իրաքի զինծառայողները կամքի ուժ չունեն պայքարելու ծայրահեղ ահաբեկիչների դեմ: «Պարոն Քարթերի՝ այդպիսի մեկնաբանություններ անելու պատճառը, կարծում եմ, քիչ տեղեկատվության տիրապետումն է: Մեր զինծառայողները կամքի ուժ ունեն ԻՊ դեմ պայքարելու, պարզապես ԻՊ զինյալներն ամենուր են և նրանց ազդեցությունը միջուկային ռումբի ազդեցության է նման: Մեզ համար ցավալի էր նաև Ռամադիի կորուստը, սակայն վստահ եմ, որ դրա հետ գրավումը մեր զորքի համար հաշված օրերի խնդիր է»,- ասել է Իրաքի վարչապետը:
5046 | 0
Facebook