Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի Էռ Ռամադի քաղաքում իսլամիստներն ավելի քան 500 մարդ են կոտորել

10:56, երկուշաբթի, 18 մայիսի, 2015 թ.
Իրաքի Էռ Ռամադի քաղաքում իսլամիստներն ավելի քան 500 մարդ են կոտորել

Ինչպես հայտնի է, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Էռ Ռամադի քաղաքի վրա: Զինված հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ ու զինվորական: Երկօրյա թեժ մարտերից հետո իսլամիստներն ամբողջովին իրենց վերահսկողության տակ են առել քաղաքը:

Էռ Ռամադի քաղաքը տեղակայված է մայրաքաղաք Բաղդադից 118 կմ դեպի արևմուտք: ԱՄՆ միջազգային կոալիցիայի զինված ուժերն ու Պարսից ծոցի երկրները զինված գործողություններ են սկսել քաղաքն իսլամիստներից ազատելու համար:

4391 | 0
Facebook