Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գներն աճել են՝ Եմենից ու Իրաքից հնչած լուրերից հետո

10:36, երկուշաբթի, 18 մայիսի, 2015 թ.
Նավթի գներն աճել են՝ Եմենից ու Իրաքից հնչած լուրերից հետո

Միջազգային շուկայում նավթի գների աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Իրաքում ու Եմենում տիրող աշխարհաքաղաքական լարված իրավիճակով:

Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 66,90 դոլարի՝ 0,13%-ով ավել: Ամերիկյան նավթի արժեքն ավելացել է 0,22%-ով և հավասար է 59,82 դոլարի:

Հաղորդվում է, որ այս գիշեր արաբական կոալիցիան վերսկսել է օդային հարվածները Եմենի ուղղությամբ: Գնդակոծությունների թիրախում է հայտնվել Ադեն քաղաքը: Բացի այդ, լուրեր են հնչել, որ իսլամիստ գրոհայինները գրավել են Իրաքի Էռ Ռամադի քաղաքը:

4634 | 0
Facebook