Այսօր մայրաքաղաքի դպրոցներում հնչեց «Վերջին զանգ»-ը: Շրջանավարտները` փուչիկներով զարդարված մեքենաներով և ուրախ տրամադրությամբ սկսել են շրջել փողոցներում: Նշենք, որ երեկոյան Ազատության հրապարակում տեղի կունենա ավանդական դարձած տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հայ էստրադային կատարողները:
Երեկոն կեզրափակվի տոնական հրավառությամբ: