Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանը կպայքարի Աբովյան քաղաքի համար

21:25, երկուշաբթի, 06 ապրիլի, 2015 թ.
Ծառուկյանը կպայքարի Աբովյան քաղաքի համար
     Աբովյանի քաղաքապետի ընտրություններին պատրաստվում է ոչ միայն «Քինգ դե լյուքս» ՍՊԸ սեփականատեր Արթուր Հարությունյանը, ով արդեն հայտարարել է առաջադրվելու ցանկության մասին, այլև` Գագիկ Ծառուկյանը: Ասում են, որ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել Աբովյանից ու մտադիր է իր թեկնածուն ունենալ այդ ընտրություններում: Ըստ լուրերի` խոսքը Աբովյանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Պետրոսյանի մասին է, ով լավ հարաբերությունների մեջ է Կարապետ Գուլոյանի և Ծառուկյանի հետ: Ասում են նաև, որ Պետրոսյանը դեռ հայտարարություն չի արել իր առաջադրվելու մասին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11905 | 2
Facebook