Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անդամահատված երիտասարդին դաժան ծեծի ենթարկողները բերման են ենթարկվել

12:21, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Անդամահատված երիտասարդին դաժան ծեծի ենթարկողները բերման են ենթարկվել
     Քաղաքացի Արտյոմ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ նախօրեի երեկոյան մի խումբ երիտասարդներ իրեն ծեծի են ենթարկել Հյուսիսային պողոտայում. «Երկու աղջկա հետ զբոսնում էի, զբոսանքի ընթացքում լսեցի սեռական բնույթի ռեպլիկներ: Մոտեցա, փորձեցի պարզել` արդյոք դրանք մե՞զ էին ուղղված, դրան ի պատասխան, սրանք ինձ հարվածեցին, գցեցին գետնին ու մոտ տասը հոգով սկսեցին դաժանորեն ծեծի ենթարկել, ու չգիտեմ ինչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին: Տասից յուրաքանչյուրն իր պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցնել: Ավելորդ չեմ համարում ասել, եթե ով չգիտի, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, երկու ձեռքերս անդամահատված են, ինձ ծեծելու համար մի հոգին բավական ա, համոզված եղեք, բայց դա էն դեպքում, եթե ես մեղավոր եմ: Էս արարքն արդարացում ու ներում չունի ոչ հանցագործ աշխարհում, ոչ օրենքով, ոչ էլ որևէ մի այլ ձև: Ոստիկանները դրանցից մենակ մեկին հասցրին ձերբակալել, մնացածը փախան: Ամեն ինչ անելու եմ, որ էդ սրբապիղծներն իրենց արժանի պատիժը կրեն»,- գրել էր Արտյոմը:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ երիտասարդները բերման են ենթարկվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Երեկ երեկոյան ժամը 22:00 սահմաններում մոտ տասը մարդանման արարածներ ինձ դաժան ծեծի ենթարկեցին:Հյուսիսային պողոտայում երկո...

Posted by Արտյոմ Առաքելյան on 31 Մարտ, 2015
8267 | 2
Facebook