Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ԻՊ զինյալները 30 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել

15:48, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Սիրիայում ԻՊ զինյալները 30 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել

Սիրիայի Համա մարզի գյուղերից մեկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել առնվազն 30 խաղաղ բնակչի: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Այս գիշերվա ընթացքում ամենաքիչը 30 խաղաղ բնակիչ է սպանվել ԻՊ զինյալների ձեռքով: Ահաբեկիչները նրանց սպանել են այրելու, գլխատելու և հրազենային կրակոցների միջոցով: ԻՊ զինյալների զոհերի թվում եղել են հիմնականում կանայք և երեխաներ»,- հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների գրասենյակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադան հայտարարել էր, որ պատրաստվում է սկսել Սիրիայում տեղակայված ԻՊ զինյալների դիրքերի ուղղությամբ օդային հարվածների իրականացումը:
6617 | 0
Facebook