Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրիտցիները բողոքի ցույց են անում Բաղրամյան 26-ի դիմաց

11:23, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Նաիրիտցիները բողոքի ցույց են անում Բաղրամյան 26-ի դիմաց
     «Պարտքի մարում» պահանջով «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց: Ցույցերը համակարգող խորհրդի անդամ Անուշ Հարությունյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը որևէ մեկը չի մոտեցել իրենց:
     Մամուլում այսօր տեղեկություններ էին տարածվել, ըստ որի` «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի ետգնման կամ պարտքի վերափոխման շուրջ ոչ մի բանակցություն էլ չի վարվում: Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, բայց այսօր կփորձեն ճշտել` ինչի մասին է խոսքը:
3329 | 1
Facebook