Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում վարորդը հետևել է GPS - նավիգատորի հրահանգներին ու ցած ընկել կամրջից (տեսանյութ)

11:13, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
ԱՄՆ-ում վարորդը հետևել է GPS - նավիգատորի հրահանգներին ու ցած ընկել կամրջից (տեսանյութ)

ԱՄՆ-ում՝ Չիկագոյում, «Նիսսան»-ի ղեկին նստած Իֆթախիր Հուսսեյնը, հետևելով GPS - նավիգատորի հրահանգներին, չի նկատել, որ մեքենան վարել է կիսակառույց կամրջի վրայով: Երբ նա վերջապես գիտակցել է դա, շատ ուշ է եղել: Նա չի հասցրել արգելակել, մեքենան ցած է ընկել ու միանգամից հրդեհվել:

64-ամյա Իխթարը հասցրել է դուրս թռչել վառվող ավտոմեքենայից, իսկ 51-ամյա կնոջը՝ Զուխրու Հուսսեյնին փրկել չի կարողացել: Վերջինը հիվանդանոցում մահացել է բազմաթիվ այրվածքներից ու կոտրվածքներից:

Լրատվամիջոցները հայտնում են, որ կամուրջը փակվե էր դեռ 2009-ին, սակայն Հուսեյնը դրա մասին չի իմացել: Նա նաև ուշադրություն չի դարձրել նախազգուշացնող նշաններին ու չի օտվել շրջանցիկ ուղով, այլ ամբողջովին հույսը դրել է ավտոմեքենային նավիգատորի վրա:

8649 | 0
Facebook