Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դատապարտող հայտարարությամբ հանդես կգա

12:12, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դատապարտող հայտարարությամբ հանդես կգա

ՌԴ Պետդուման ապրիլին հադես կգա Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ` կապված Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Ավելի վաղ ՌԴ Պետդուման արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Հայտարարությամբ աշխարհի բոլոր երկրներին կոչ էր արվում ընդունել Հայոց ցեղասպանությունը: Նմանատիպ հայտարարություն կընդունվի նաև այս տարվա ապրիլի կեսերին»,- ՀՀ և ՌԴ խորհրդարանականների մասնագիտացված հանձնաժողովականների` Երևանում կայացած 3-րդ հադիպման ժամանակ ասել է Սլուցկին:

Նշենք, որ Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թվականներին Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ:

4973 | 0
Facebook