Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Աշոտ Աղաբաբյանը նեղացել է փեսայից՝ Գալուստ Սահակյանից

14:01, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Աշոտ Աղաբաբյանը նեղացել է փեսայից՝ Գալուստ Սահակյանից
     ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներձագը` ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում հարկայինի ստուգումներից ու տուգանքից հետո փորձում է շփման եզրեր գտնել ինչպես ֆինանսների նախարարի, վարչապետի, այնպես էլ ՀՀ նախագահի հետ: Ասում են` Աղաբաբյանն առաջին հերթին վիրավորված է Գալուստ Սահակյանից, որ նա չփորձեց միջամտել իր գործերին դեռ այն ժամանակ, երբ Ծառուկյանը «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին արտոնյալ պայմաններով տեղ հատկացրեց իր մոտ, հետո էլ չմիջամտեց հարկայինի ստուգումների ժամանակ: Ասում են նաև, որ հաշվի առնելով վարկային ծանր բեռն ու ստեղծված իրավիճակը, չի բացառվում, որ պատգամավորը վաճառի «Հրազդան» տոնավաճառը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9545 | 4
Facebook