Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունգարիայի՝ «Եվրոտեսիլ»-ի այս տարվա երգը ցայտնոտի մեջ է գցել Իսրայելի իշխանություններին

14:30, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Հունգարիայի՝ «Եվրոտեսիլ»-ի այս տարվա երգը ցայտնոտի մեջ է գցել Իսրայելի իշխանություններին

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց մտահոգությունն են հայտնել Հունգարիայի՝ այս տարի «Եվրոտեսիլ» երգի մրցույթին ներկայացվելիք երգի առիթով: Ինչպես հաղորդում է «i24 News»-ը, Հունգարիայի՝ «Եվրոտեսիլ 2015»-ին ներկայացվող երգը կոչվում է «Wars for Nothing» («Պատերզմ՝ ոչնչի համար»): Երգը, մասնավորապես հիշատակում է Գազայի հատվածում ծագած հակամարտությունը:

Աղբյուրը նշում է, որ Բուդապեշտում Իսրայելի դեսպանը դիմել է տեղի իշխանություններին և իր մտահոգությունն է հայտնել այդ երգի առիթով՝ նշելով, որ ըստ «Եվրոտեսիլ»-ի կանոնների՝ մրցույթին արգելվում է ներկայացնել քաղաքական գաղափարներ պարունակող երգեր:

Հունգարիայի իշխանություները համաձայնել են, որ իրենց երկրի կողմից ներկայացվելիք երգն իսկապես քաղաքական գաղափարներ է պարունակում իր մեջ և խոսք են տվել վերամշակել երգի տեքստային մասը:

Հաղորդվում է նաև, որ Հունգարիայի երգն այս տարի «Եվրոտեսիլ»-ին ներկայացնելու է Բոլգարկա Չեմերը: Երգը պատմում է ամբողջ աշխարհում զինված հակամարտություններին զոհ գնացող անմեղ մարդկանց մասին և հիշատակում նաև Իսրայելի և պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհ գնացած խաղաղ բնակիչների մասին:
     Ընդ որում՝ Իսրայել պետության անվանումը երգում չի հիշատակվում, սակայն Իսրայելի դեսպանն, այնուամենայնիվ, կոչ է արել հեռացնել երգի այդ վիճելի հատվածը:

13559 | 0
Facebook