Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ով է առաջինն ստեղծել «Թռչնի կաթ»-ն ու ինչու է կոնֆետն այդպես կոչվում

23:16, ուրբաթ, 20 մարտի, 2015 թ.
Ով է առաջինն ստեղծել «Թռչնի կաթ»-ն ու ինչու է կոնֆետն այդպես կոչվում

Թեթև, ծակոտկեն պաստեղի միջուկով կոնֆետներ առաջին անգամ ստեղծել են Լեհաստանում՝ 1936 թվականին՝ մոտավորապես այն նույն բաղադրատոմսով, ինչ զեֆիրը, միայն թե՝ առանց հավկիթ ավելացնելու: «Թռչնի կաթ» ստեղծելու առաջնությունը պատկանում է լեհական «E. Wedel» հրուշակեղենի արտադրամասին:

1960-ականներին նմանատիպ կոնֆետներ սկսել են արտադրել նաև ԽՍՀՄ-ում:
     Իսկ անվանումը ծագել է այսպես. բազմաթիվ ժողովուրդների բառապաշարում «թռչնի կաթ» արտահայտությունը նշանակել է ցանկալի, անհասանելի ինչ-որ բան: Ժողովրդական հեքիաթներում հարուստ արքաներին առավել գունեղ նկարագրելու համար ասվում է. «Նա ամեն ինչ ուներ, բացի թռչնի կաթից»: Ժողովուրդն այնքան է սիրել այս կոնֆետը, որ դրան «թռչնի կաթ» անվանումն է տվել:

9991 | 0
Facebook